ՌԴ քաղաքացիnւթյուն nւնեցnղ հայերը չեն կարnղ խnւսափել զnրակոչից. Մանրամասներ

Ռուսաստանում հայտարարված «մասնակի» զորակոչն իրականում զանգվածային զորակոչ է, զանգահարում եւ զինկոմիսարիատներ են բերման ենթարկում անխտիր բոլորին։ ՌԴ քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել, ցույցեր են տեղի ունենում, հրկիզում են զինկոմիսարիատներ, կան հարյուրավոր ձերբակալվածներ։

Երեւում է Կրեմլին անհանգստացրել են բողոքի ելույթները․ Պուտինի խոսնակ Պեսկովն օրինակ վրդովմունք է հայտնել մոբիլիզացիայի կապակցությամբ ռուսաստանցիների դժգոհություններից, իսկ Կրեմլի պրոպագանդոնները քննադատություններ են հնչեցրել զինկոմիսարիատների հասցեին։ Պուտինն ինչ որ փոփոխություններ է մտցրել իր հրամանագրում, մասնավորապես ուսանողների տարկետման հարցում։

Մոբիլիզացիայի համատեքստում լայնորեն քննարկվում է ՌԴ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների խնդիրը։ Կրեմլի հրահանգով զանգվածաբար զորակոչվում են սեպարատիստական հավանական նկրտումներ ունեցող ՌԴ ռեգիոնների երիտասարդները։ Միեւնույն ժամանակ, հաստատվում են տեղեկությունները հատկապես ՌԴ հարավային շրջաններում, Մոսկվայում ու Պետերբուրգում հայերի զանգվածային զորակոչի մասին տեղեկությունները։

Ռուսաստանի 4 միլիոն հայությունը ամենաիրավազուրկ համայնքն է աշխարհի մյուս բոլոր հայ համայնքների համեմատությամբ։ Միեւնույն ժամանակ, Մոսկվայի հակահայ արշավը Լավրովյան տխրահռչակ ծրագրի շրջանակներում պահանջում է համապատասխան գործողությունների դիմել նաեւ ՌԴ տարածքում:

4 միլիոնն ուժ է, որը Ռուսաստանում իրադարձությունների ընթացքի բերումով փոփոխությունների պարագայում կարող է միանգամայն այլ դեր ունենալ եւ յուրովի տնօրինել ռուսաստանյան հետագա պատմության ընթացքը: Դրանով է բացատրվում հայերի զանգվածային զորակոչը, որը հիշեցնում է 1942-43 թթ․ հայ տղամարդկանց Կերչի ու Խարկովի ուղղություններում հատուկ կրակի բերան ուղարկելու ստալինյան քաղաքականությունը։

ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը չեն կարող խուսափել զորակոչից եւ նոր սպանդից, եթե չեն հեռացել երկրից կամ չունեն մեծ գումարներ՝ խուսափելու զորակոչից։ Սակայն դա շատ քչերին է վերաբերում։ Ռուսական երանելի անձնագիրն ու անհուն ռուսասիրությունը հայերի հերթական ողբերգությունն են դառնալու։

Մնում է զորակոչի հանգամանքն օգտագործել զենքին տիրապետելու, ռազմական նվազագույն հմտություններ ձեռք բերելու համար։ Որովհետեւ պատերազմը Ուկրաինայով չի ավարտվելու, եւ Ռուսաստանում չի բացառվում քաղաքացիական պատերազմը, որն ունենալու է նաեւ էթնիկ թիրախներ։ Հայկական ազգանուններով պրոպագանդոնները տվել են դրա լեգալ առիթը։ Սա այն դեպքում, եթե զորակոչված հայ երիտասարդները մտադիր են հետագայում էլ բնակվել Ռուսաստանում։

Իսկ եթե ոչ՝ կարող են գերի հանձնվել ուկրաինացիներին, երաշխիքների ու Հայաստան վերադարձնելու պայմաններով։ Ուկրաինայում կարծես թե գործում է նման մեխանիզմ, եւ այս հարցում լուրջ անելիքներ ունի Ուկրաինայի հայ համայնքը։

Այլ եղանակներ էլ պետք է փորձել՝ հայերի նոր սպանդից խուսափելու համար։ Ինչպես ասում է ուկրաինացի քաղաքագետ Մարատ Հակոբյանը, հայերը չպետք է կռվեն ու մեռնեն պուտինյան ցեղասպան բանակում։ Ավելացնենք՝ հայերի ցեղասպանությունը եւ հայրենազրկումը արդեն 100 տարի կազմակերպող ու առաջնորդող երկրի համար։

Կարդացեք նաեւ ՌԴ զորակոչի մտահոգիչ «հայկական դեմքը»

lragir.am

(Visited 698 times, 1 visits today)