Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել. վիրավոր ունենք

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»,-նշել է նա:

(Visited 56 times, 1 visits today)