Մահացել է Նաիրա Եղիազարյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է անվանի բժիշկ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Նաիրա Եղիազարյանը։ Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

«Տիկին Եղիազարյանը մեր համայնքի բազմավաստակ եւ մեծահարգ տիկնանցից էր, ով շուրջ 35 տարի ձգվող աշխատանքային գործունեության ընթացքում իր անգնահատելի դերն է ունեցել բժշկության ոլորտի զարգացման գործում։

1987 թվականից աշխատում էր «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ սրտաբանական բաժանմունքում որպես բժիշկ-սրտաբան։ 2014 թվականից սրտաբանական բաժանմունքի վարիչն էր:

Իր մեծարժեք ավանդի եւ անձնվեր աշխատանքի համար արժանացել է Վաղարշապատի համայնքապետարանի եւ Առողջապահության նախարարության պատվոգրերի։

2011 թվականին պարգեւատրվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» շքանշանով։

2015 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Տիկին Եղիազարյանը 60 տարեկան էր։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին եւ հարազատներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

(Visited 780 times, 1 visits today)