Փելոսին պատասխանեց հարցին, թե ի՞նչ տեսակի աջակցություն Հայաստանը կարող է ակնկալել ԱՄՆ-ից. Մանրամասներ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոսել են տնտեսական և անվտանգային հարցերի շուրջ համագործակցության մասին։

Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանալ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեսակի աջակցություն Հայաստանը կարող է ակնկալել ԱՄՆ-ից, մասնավորապես ի՞նչ տեսակի ռազմական աջակցություն։

Փելոսին նշեց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ լսելու են և հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ է ակնկալվում իրենցից:

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը։

Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան»,-ասաց նա:

(Visited 191 times, 1 visits today)