Կոչս համայն հայությանը. Ներսիկ Իսպիրյան

Բազմաթիվ հայրենասիրական սիրված երգերի հեղինակ, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը կոչով դիմել է հայությանը․

«Կոչս համայն հայությանը

Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին… հազար փառք…Վիրավորներին շուտափույթ ապաքինում…

Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…

Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք `մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման…

Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին…թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…

Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով ,թե` ինչքան ես սիրում հայրենիքդ,.թե` ինչերի ես պատրաստ…լուռ սիրի´ր և պե´տք եղիր…մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ `ինքդ տանը նստած , որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել…Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք …միմյանց լրացնենք…Աստծով լցվենք…զգոն լինենք…մի բռունցք դառնանք…
թշնամին սարսափում է հայի միասնությունից…

Հավատում եմ `ՀԱՅԸ դիմակայելու է այս փորձությանը… ՀԱՅԸ սատկացնելու է իրեն ջնջելու երազանքով ,իր տան վրա եկող թշնամուն..ՀԱՅՆ ապրելու է…արարելու է… Մոտ է օրը արդարության վերականգման …մոտ է օրը ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Աստված պահապան մեր զինվորների´ն… տղերք չպակասեք…» ,-գրել է ճանաչված արտիստը։

(Visited 184 times, 1 visits today)