«Երևանում հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա… ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։

Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։

Նույն օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանը նշել է, որ «Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը եւ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման եւ իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»:

Նախօրեին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Առաքելության վրա դրված են առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ։

(Visited 134 times, 1 visits today)