Ադրբեջանցի գրող, հրապարակախոս` Վահիդ Փարվիզ օղլի Գազիի բաց նամակ ադրբեջանցիներին

Ադրբեջանցի գրող, հրապարակախոս` Վահիդ Փարվիզ օղլի Գազիի բաց նամակ ադրբեջանցիներին․

«Որքան էլ կռվենք, միևնույնն է՝ պարտված ենք։

Մենք պարտվել ենք… դասական երաժշտության մեջ`Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակ նվագելու գործում՝ Սամվել Երվինյանին, դուդուկ նվագելու գործում՝ Ջիվան Գասպարյանին, ուդ նվագելու գործում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, կերպարվեստում՝ Այվազովսկուն,կինոյում՝ Փարաջանովին, դերասանական վարպետության մեջ՝ Ջիգարխանյանին, բիզնեսում՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գավեսչյանին, գիտական հետազոտությունում ՝ Արթուր Չիլինգարովին, ՄՌՏ — ի գլխավոր գյուտարար՝ Վահագն Դադադյանին պարտական ենք, շախմատում ՝ շահ և մատ ՝ Լևոն Արոնյանին, ինժեներության մեջ՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումյանին, վարսահարդարման մեջ՝ Մովսեսին, արհեստի մեջ՝ Աշոտին, թթու պատրաստելու գործում՝ Հայկանուշին․․․ շարունակե՞մ»:

Ու հանճար հայ բանաստեղծ Շիրազի տողերն արդիական են միշտ:
Մեզ էն գլխից են զարկել, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Հազար դարեր են զարկել, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Եղեռնազարկ Էլ եղանք, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են,ապրու՛մ են, կապրե՛ն:
Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Կապրե՛ն և նորե՛ն կարարեն..

(Visited 376 times, 1 visits today)