Ովքեր են դիմավորել Փելոսիին օդանավակայանում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում։

Պատվիրակության կազմում ընդգրկված են դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը,ովքեր Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։

Փելոսիի հետ Հայաստան է ժամանել իր ամուսինը։

Փելոսիին ուղեկցող ավտոշարասյան մեջ նկատելի էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենան՝ 001HH01 համարանիշներով, ուստի Փելոսիին դիմավորողների շարքում եղել է նաև Սիմոնյանը։ Նրան դիմավորել է նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դիմավորղների ցանկում են եղել նաև Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Ավելի ուշ ԱՄՆ դեսպանատունը լուսանկարներ է հրապարակել։

(Visited 53 times, 1 visits today)