Հրատապ. Երևանը պատրաստվում է Նենսի Փելոսի այցին. Լուսանկար

Համացանցում լուսանկար է տարածվել՝ արված Հաղթանակ կամրջի ճանապարհին:

Լուսանկարում նկատելի են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները, որոնք ձողերով ամրացված են կամրջի երկաթե ճաղավանդակներին:

Օգտատերերը նշում են, որ Երևանը պատրաստվում է Նենսի Փելոսի այցին։ Ըստ որոշ օգտատերերի գրառումների էլ՝ տեղեկանում ենք, որ քաղաքացիները երեկոյան Փելոսին դիմավորելու են օդանավակայանում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսի Հայաստան գալու մասին հայտնի դարձավ օրերս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտնեց, որ Փելոսն իր հրավերով է այցելում Հայաստան:

(Visited 44 times, 1 visits today)