ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը այցելել է սահմանային հատված. Մանրամասներ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի տեղամասերում։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հայ զինվորականները ցուցադրել են ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները.

Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով վնասվել է բնակելի շենք։

(Visited 28 times, 1 visits today)