ՀԱՊԿ անդամ երկու պետություններ պատերազմում են, կան զոհեր և վիրավորներ

Ղրղզական զինուժի գնդակոծության հետևանքով տաջիկ սահմանապահ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել են, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։

Նրա խոսքով՝ կրակոցները շարունակվում են՝ չնայած ուրբաթ առավոտյան հրադադարի մասին երկու կողմերի պայմանավորվածություններին։

Ղրղզստանն իր հերթին պնդում է, որ չնայած երկու հանրապետությունների կողմից Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից հայտարարված զինադադարին, հակառակ կողմից հրետակոծությունները չեն դադարում։

Այդ երկրի առողջապահության ​​նախարարության տվյալներով՝ կոնֆլիկտի սրման հետևանքով տուժել է 11 ղրղզ զինվոր։

(Visited 434 times, 1 visits today)