Ջերմուկի հատվածում զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը

Երեկ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։

Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։ Նրա մահվան լուրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին իր ընկերները։

(Visited 110 times, 1 visits today)