Նա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանն ԱԺ դիմաց դիմեց հայոց բանակին։

«Մենք կարիք ենք ունենալու բանակի աջակցությանը։ Դիմում եմ բոլոր այն սպաներին, ովքեր հիմա անգամ զորակոչված են, որպեսզի հիմա հայտարարեն, որ սատարում են այս շարժմանը և մեզ հետ են»,-նշել է նա։

Բացի այդ նա հայտարարեց, որ իր ձեռքին ՔՊ պատգամավորների հասցեներն են։ Նա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ։

Հիշեցնենք, որ ընդդիմությանը 18 իշխանական պատգամավորի ձայն է հարկավոր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար։

Իրավաբան.net

(Visited 281 times, 1 visits today)