Կրկին սա բարձրաձայն հայտարարում եմ ողջ աշխարհին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դուրս գալ լարվածության սխալ ուղուց և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության վրա:

Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում՝ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմը իր ժամանակն ու էներգիան կծախսի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:

Նրա խոսքով՝ Երևանը չի կատարում ստորագրված համաձայնագրերի պայմանները՝ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերելով։ «Նման կուրսի հետևանքները հայկական կողմի համար անխուսափելի են»,- ընդգծել է Էրդողանը։

«Հայաստանը չի կատարում պայմանավորվածությունները։ Երևանը պետք է շեղվի այդ սխալ ճանապարհից։ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների ֆոնին կրկին սա բարձրաձայն հայտարարում եմ ողջ աշխարհին»,- ընդգծել է Էրդողանը։

(Visited 203 times, 1 visits today)