Իսկ մանրամասներ կորցրած դիրքերից չեմ կարող հայտնել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե 10 կմ քառակուսի տարածք որ հատվածից ենք կորցրել, նշել է, որ հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում, որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել:

«Տեղ է եղել իրենք հաջողություն են ունեցել, տեղ է եղել մենք դիրքերը հետ ենք բերել: Իսկ մանրամասներ կորցրած դիրքերից չեմ կարող հայտնել, քանի որ ես տեղյակ չեմ, գիտեմ այնքան, որքան՝ դուք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք և հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսի 12-ին էլ նրանք 40 քառակուսի կմ տարածք էին օկուպացրել:

Հարցադրմանը, միջազային ո՞ր գործընկերների հետ է հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվել, ԱԺ նախագահը հայտնել է՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի:

Անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային և իշխանական մի շարք գործիչների բնակվելու հասցեների հնչեցմանը, Սիմոնյանը նկատել է՝ դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է:

«Այդ գործելաոճը հավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին: Այն բոլոր մարդիկ, որոնք համարում են, որ կարող են հրապարակել իմ կամ գործընկերներիս տան հասցեները, և ինչ-որ մարդկանց ուղորդեն, ես իրենց շատ հեռու ուղղությամբ ուղղորդում եմ: Բայց այդ մարդիկ դեռ շատ երկար զղջալու են»:

(Visited 44 times, 1 visits today)