Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին ԱԺ… Ինչ էր կատարվում

Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարեցին, որ ժամանակ են տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, որ գան ու ստորագրեն Փաշինյանին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հակ Մամիջանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ԱԺ ծառայողական մուտքով մտնում են ԱԺ՝ սպասելու ՔՊ-ական պատգամավորներին՝։

Ընդդիմադիրներ պատգամավորների խոսքով՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի իրականացման համար պակասում է ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։

(Visited 365 times, 1 visits today)