Վերին Շորժայի ու Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը սկսել է նախահարձակ գործողություններ. ՊՆ

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիարռել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 8-ից սկսած, հակառակորդը՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

(Visited 80 times, 1 visits today)