ՊՆ-ն հերթական հայտարարությունը տարածեց

Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ, հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։ Ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։

16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։

ՀՀ զինված ուժերը ձեռնարկում ենանհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար։

(Visited 157 times, 1 visits today)