Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությունը

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի:

Զինվորականն այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացած հանդիպում-քննարկման շրջանակում, ինչի մասին հաղորդվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում:

«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց դրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել:

Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով», — ասել է Տեր-Գրիգորյանցը հայ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

(Visited 314 times, 1 visits today)