ՀԱՊԿ-ը Հայաստան առաքելություն կուղարկի

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ Հայաստան առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդին ներկայացրել է այն քայլերը, որ ՌԴ-ն ձեռնարկում է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք,որ

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է,

որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։

(Visited 113 times, 1 visits today)