Թշնամուն աջակցելը պոզով-պոչով է լինու՞մ. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թշնամուն աջակցելը պոզով-պոչով է լինու՞մ։

Այս ծանր պահին իրենց ոհմակին փողոց հանել ու խրամատավորել Ազգային ժողովի մոտ,Ալիևին աջակցություն չի՞,բա ի՞նչ է։
Չմիանալ Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարությանը,աջակցություն չի՞,բա ի՞նչ է;
Հայտարարությանը,թե Արցախը հանձնելիս իշխանություններին թողնում ենք միայնակ,ի՞նր անուն տալ։

Այսօրվա վարքագիծը միաանգամայն համոզում է,որ 44-օրյա պատերազմում սրանք գործել են թշնամու հետ սինխրոն ու ներդաշնակ։
Հարցը նրանում չի,որ մի խելապակաս ծաղրածուի միջոցով հնարավոր չէ հրաժարականի գործընթաց իրականացնել,հարցը այս պահին այն առաջ բերելն է դժոխքի պահապանների կողմից։

Ինչքան փորձում ես այս օրերին համերաշխություն ապահովելու համար զուսպ լինել,չի ստացվում,որովհետև գործ ունես իշխանատենչ ու հանցագործ կենսազանգվածի ու նրա մետաստազների հետ։

(Visited 123 times, 1 visits today)