Ադրբեջանը հրետանային հարձակում սկսեց Հայաստանի վրա

Տելեգրամյան ալիքներով այս պահին արագորեն լուրեր են տարածվում, որ Ադրբեջանը հրետանային հարձակում է սկսել Հայաստանի վրա: Մասնավորապես, կրակոցներ են լսվում Գորիսի, Ջերմուկի և Վարդենիսի գյուղերում:

Մեզ հասած տեղեկություններով` Գորիսի ուղղությամբ թշնամու Զինված ուժերը կիրառել են հարվածային անօդաչու սարք։

Մեկ այլ տեղեկությամբ էլ` կրակ են բացել Սյունիքի մարզի Խոտ, Խոզնավար, Խնածախ եւ Դավիթ Բեկ գյուղերի ուղղությամբ։

Տրված է համար մեկ պատրաստվածության հրաման։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Տեսանյութը՝ աստեղ

(Visited 191 times, 1 visits today)