Մասուրի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Հում մասուրի 100 գր պարունակում է 51 կկալ, որը լրիվ անվտանգ է մարդկանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ։ Սակայն չոր մասուրի 100 գր պարունակում է 284 կկալ, որն արդեն պետք է սահմանափակ օգտագործել։

Մասուրի 100 գր-ը պարունակում է 14-60 գր ջուր, 1․6-4 գր սպիտակուցներ, 24-60 գր ածխաջրեր, 4-10 գր սննդային թելիկներ։ Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ հանքային նյութեր՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, և վիտամիններ՝ B1, В2, B6, K, E, РР, С։

Վիտամին C-ն մասուրի մեջ 5-10 անգամ ավել է, քան սև հաղարջում, և մոտ 40 անգամ ավել, քան կիտրոնի մեջ։ Մասուրը մաքրում է արյունատար համակարգը, հարուստ է վիտամիններով, օգտագործվում է սակավարյունության ժամանակ, երիկամների և միզապարկի, լյարդի հիվանդությունների ժամանակ։

Մասուրը օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող, տոնուսավորող միջոց, այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ։

Մասուրի արմատների և պտուղների եփուկը ունի մի շատ օգտակար հատկություններ։

Այն հանդիսանում է լեղամուղ, թեթև միզամուղ, արյան ճնշումը իջեցնող միջոց, նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրմանը, ամրացնում է անոթների պատերը։

Մասուրի հյութը օգտակար է երիկամների, լյարդի, ստամոքսի նորմալ գործնեության համար, դուրս է բերում վնասակար նյութերը, կարգավորում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, պաշտպանում մրսածությունից և գրիպից։

Հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, նաև լավ հագեցնում է ծարավը։ Մասուրը խորհուրդ չի տրվում այն անձանց, ում մոտ խախտված է արյան շրջանառությունը, բացի այդ՝ բարձր արյան ճնշման դեպքում մի ընդունեք մասուրի սպիրտային թուրմը, այսպիսի թուրմը խորհուրդ է տրվում հիպոտոտոնիկներին, իսկ բարձր արյան ճնշման դեպքում օգտագործեք մասուրի ջրային թուրմը։

Եթե դուք շատ երկար օգտագործեք մասուր, ապա այն կարող է բացասաբար ազդել նաև լյարդի աշխատանքի վրա։ Այն հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոֆլեբիտ և անոթային այլ խնդիրներ։

(Visited 23 times, 1 visits today)