Մահացել է Վրույր Հարությունյանը

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից հայտնում են, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին»,-ասված է թատրոնի էջում։

Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում։

1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։

Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։

1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում։

1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։

Կերտել է շուրջ 50 թատերական դեր։

(Visited 31 times, 1 visits today)