Բռավոո… Արթուր Ալեքսանյանը հաղթեց ըմբշամարտի Աշխարհի գործող չեմպիոնին և կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար

Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։

(Visited 66 times, 1 visits today)