Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլենով Միլովին ու 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 3-1 հաշվով առավելության էր հասել թուրք Մետեհան Բասարի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել ղրղզ Բեկսուլթան Մահմուդովին:

Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 3-1 հաշվով պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյին:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

(Visited 37 times, 1 visits today)