Քոնն ուրիշին չտա՛ս. Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին… Հրանտ Մաթևոսյան

Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։

Չպիտի հանձնվես, զավակս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։

Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք… Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս…

Տանջանքը մարդու համար է, զավակս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն ու որքան ուժեղ է
«ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։

Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…

Ով խելք ու խորամանկություն ունի՝ իր խելքով ու խորամանկությամբ, ով վերևներում ընկեր, բարեկամ, ծանոթ ունի՝ իր էտ հավատարիմներով, ով ճարտար լեզու ունի հենց լեզվակռվով, ով էլ գլուխ ու լեզու չունի, բայց կուռը փետ է պահում, տո՛, էտ դագանակով, թուր ու թվանքով միշտ պետք է պատրաստ լինել, մեծ տրաքոց է լինելու…

Հարց եմ տալիս, զավակս, հաղթանակն ի՞նչ խոսքի մաս է։ Գոյակա՛ն, ապրե՛ս, ուրեմն միայն հաղթանակ…

Հրանտ Մաթևոսյան

(Visited 842 times, 1 visits today)