Անձը ձևավորվելու մեջ կարևոր դեր է կատարում նաև այն, որ երեխան «դիմադրում է» մեծերին և փորձում է թաքցնել նրանցից այն, ինչ «իրենն է», այսինքն… Գյուրջիև

Կարևոր է հասկանալ, որ մարդը բաղկացած է երկու մասից՝ էությունից և անձից: Էությունը այն է, որ պատկանում է մարդուն: Անձը այն է, որ իրենը չէ:

«Իրենը չէ» նշանակում է, որ դա եկել է դրսից, նշանակում է, որ մարդը դա սովորել է՝ այն բոլոր արտաքին տպավորությունները, որ հետք են թողել մարդու հիշողության մեջ, նրա զգացողություններում, բոլոր բառերն ու շարժումները, որ նա սովորել է, բոլոր զգացմունքները, որ ընդօրինակելով յուրացրել է՝ այդ ամբողջը իրեն չի պատկանում, այդ ամբողջը անձն է:

Քանի դեռ երեխայի անձը չի ձևավորվել, նա այն է, ինչ կա իրականում: Նա էությունն է: Սակայն երբ սկսվում է այսպես կոչված «կրթությունը», անձը սկսում է աճել:

Անձը մասամբ ձևավորվում է ուրիշների կանխամտածված ազդեցության շնորհիվ, այսինքն «կրթության» շնորհիվ, և մասամբ այն բանի շնորհիվ, որ երեխան ակամայից կապկում է մեծերին: Անձը ձևավորվելու մեջ կարևոր դեր է կատարում նաև այն, որ երեխան «դիմադրում է» մեծերին և փորձում է թաքցնել նրանցից այն, ինչ «իրենն է», այսինքն այն, ինչ «իսկական» է:

ԳեորգիԳյուրջիև

Աղբյուր՝ Գյուրջիև-Ուսպենսկի Հայաստան

(Visited 49 times, 1 visits today)