ՊՆ-ն՝ ադրբեջանցիների դեմ միայնակ պայքարող հայ զինվորականի մասին

Երեկ համացանցում տարածվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը միայնակ պայքարում ադրբեջանցի զինվորականների դեմ:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն անձի նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ է սկսել իրականացնել:

«Աշխատանքներն իրականում դժվար են, հաշվի առնելով տեսանյութի որակը՝ մեծ բարդություններ կան, բայց, ամեն դեպքում, այդ ուղղությամբ ջանք չի խնայվում, որ պարզվի: Հասարակության մեջ բավական մեծ քննարկում կա և կոչ է արվում՝ եթե մեկը տեղեկություն ունի անձի վերաբերյալ, փոխանցի նախարարությանը, մենք էլ մեր ուղղությամբ ենք աշխատում»,- ավելացրեց նա:

Նշենք, որ տեսանյութը հրապարակվել էր 2021 թվականին ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկով:

(Visited 72 times, 1 visits today)