Հայտնի է` ով կփոխարինի Եղիսաբեթ II թագուհուն

Ինչպես արդեն հայտնել ենք, 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թագուհու մահից հետո առավոտյան բրիտանական գահն օրինական կերպով կփոխանցվի 73-ամյա արքայազն Չարլզին։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում 10-օրյա ազգային սուգ է հայտարարվել, որը կտևի մինչև Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը։
Լրագրողներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը։

Գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Politico հրատարակության մոտ։ Ըստ լրագրողների՝ սա թագուհու մահվան դեպքում բրիտանական կառավարության պատասխան պլանների վերջին տարբերակն է։ Սովորաբար նման բաները պատված են առեղծվածով, թեև սգո արարողությունը խնամքով նախատեսված է միապետի մահից շատ առաջ։

Պետական ​​գերատեսչություններին կարգելվի ռեթվիթ անել։ Նրանց կայքերում և սոցիալական ցանցերի էջերում կհայտնվեն սև պաստառներ։ Երեկոյան ազգին կդիմի թագաժառանգ Չարլզը։

Եղիսաբեթ II-ի մահվան հաջորդ առավոտյան արքայազն Չարլզը կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր։ Այնուհետեւ Սենտ Ջեյմսի պալատում եւ Լոնդոնի Սիթիի թագավորական բորսայում կկարդան իշխանությունը նոր թագավորին փոխանցելու մասին հռչակագիրը։ Այդ օրը ավելի ուշ նախարարները պետք է գան Չարլզի մոտ:

Վեցերորդ օրը թագուհու դագաղը կտանեն Լոնդոնի հանդիսավոր ճանապարհով։ Երթը սկսվում է Բուքինգհեմյան պալատից, որտեղ ապրում են միապետերը, դեպի Վեսթմինսթերյան պալատ, որը նախատեսված է կառավարության նիստերի համար։

Դագաղը երեք օր կկանգնի Վեսթմինսթերյան դահլիճում։ Այն բաց կլինի հանրության համար 23 ժամ: Թագավոր Չարլզը, մինչդեռ, կմեկնի Շոտլանդիա, Իռլանդիա և Ուելս՝ տեղացիներից ցավակցություններ ստանալու համար։

Իշխանությունները վախենում են զբոսաշրջիկների հոսքից և Լոնդոնի գերբնակեցումից։ Նրանց հատկապես անհանգստացնում է այն սցենարը, որ թագուհին կմահանա մինչև համաճարակի ավարտը։ Ինչպես կազմակերպել մուտքը երկիր նման պայմաններում` մեծ հարց է։

Ամենայն հավանականությամբ, Եղիսաբեթ II-ին կհուղարկավորեն մահից տասն օր անց։ Թագուհու մարմինը կհանգչի թագավոր Ջորջ 6-րդի` նրա հոր և Մեծ Բրիտանիայի նախորդ միապետի հուշահամալիրում: Հուղարկավորության օրը ոչ աշխատանքային օր չի հայտարարվի, սակայն աշխատակիցները կարող են իրենց գործատուներից արձակուրդ խնդրել։

(Visited 60 times, 1 visits today)