Ուկրաինական զnրքերն անuպաuելի հարված են հասgրել

Ուկրաինայի զինված ուժերը հարձակման են անցել Խարկովի ճակատում։ Երեքշաբթի առավոտյան նրանք հանկարծակի ուժեղ հարված են հասցրել Բալակլիայի ուղղությամբ ռուսական զորքերի այսպես կոչված «Իզյում» խմբավորմանը։ Տեղեկությունների համաձայն, ռուսական ուժերը, որոնք հիմնականում կազմված են Դոնբասի մոբիլիզացված բնակիչներից, հապճեպ քաշվում են Սևերսկի Դոնեց գետի մյուս կողմ, գրում է BBC-ն։

Ռուսամետ տելեգրամ ալիքները լի են տագնապալի գրառումներով. ըստ նրանց՝ ուկրաինական բանակը գրավել է Բալակլեայի մոտ գտնվող Վերբովկա գյուղը, որտեղ տեղակայված է ռուսական խոշոր զինանոցը։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ ուկրաինական զորքերն արդեն օկուպացրել են հենց Բալակլեան։

Բալակլեան գտնվում է Իզյումից հյուսիս-արևմուտք, և դրանով են անցնում ռուսական բանակի խոշոր խմբավորման մատակարարման հիմնական հոսքերը։

Եթե ​​Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բալակլեայի գրավման մասին լուրերը հաստատվեն, դա լրջորեն կբարդացնի ռուսական զորքերի դիրքերը. նրանք կհայտնվեն շրջափակման մեջ:

Օրվա ընթացքում ուկրաինական զորքերն առաջ են շարժվել նաեւ այլ ուղղություններով, այդ թվում Լուգանսկի շրջանում։ Շարունակվում է ռուսների հրամանատարական կետերի, զինանոցների ու մատակարարման ուղիների ոչնչացման մարտավարությունը, ինչն ազդում է ռուսական զորքի մարտունակության վրա։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 51 times, 1 visits today)