ՌԴ բանակի որոշ ստորաբաժանումներ հրաժարվում են կռվել. Մանրամասներ

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները հաստատում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը նկատելիորեն զարգանում է հարավում և արևելքում։ Այս մասին ասվում է ISW-ի վերջին զեկույցում։

Ըստ վերլուծաբանների, ուկրաինական զորքերը մի քանի ուղղություններով առաջ են շարժվում Խերսոնի շրջանի արևմտյան մասում և ամրագրել են Դոնեցկի մարզի Սեվերսկի Դոնեց գետի մերձակա տարածքները։

Հակահարձակման տեմպերը, ամենայն հավանականությամբ, օրեցօր կտրուկ կփոխվեն, քանի որ ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ռուսական բանակի լոգիստիկային, ոչնչացնել նրանց հրամանատարական կետերն ու պահեստները:

Հաղորդվում է նաև, որ 1-ին բանակային կորպուսի, այսպես կոչված, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» («ԴԺՀ») 127-րդ գնդի անձնակազմը հրաժարվել է կռվել մատակարարումների բացակայության պատճառով։

(Visited 42 times, 1 visits today)