Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Կադիրովի հայտարարությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը հնարավոր հրաժարականի մասին ակնարկներով «առայժմ չի նյութականանում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները, բայց, այսպես ասենք, մինչ այժմ, եթե ճիշտ եմ հասկանում, այդ հաղորդագրությունները ոչ մի կերպ չեն նյութականանում…

Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչնիայի Հանրապետությունը»,- ասել է նա։

lragir.am

(Visited 56 times, 1 visits today)