Երբ լողացին դեպի ծովի հեռուները, նկարիչը Ռեքսի վրայից հանեց վզնոցը, կախեց մի քարից և զայրույթով նետեց ալեծուփ ծովը. Ինչու Այվազովսկին այդ քայլին դիմեց

Մի չարագույժ լուր խռովեց Այվազովսկու հոգու անդորրը: թուրքիայի բարբարոսները հայերի նոր, արյունոտ ջարդեր էին կազմակերպել:

Թեոդոսիայի հայերը այգածագից հավաքվում էին Այվազովսկու ընդարձակ բակում՝ անըդդիմադրելի ցանկությամբ իմանալու թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները:

Մի անգամ առավոտյան, երբ վաղորդյան մեգն սկսել էր նոսրանալ, երբ խառնիճաղանջ բազմությունը սովորականի նման հավաքվել էր արվեստագետի տան մոտ և անհամբերությամբ սպասում էր Այվազովսկու երևալուն, չափազանց այլայլված տեսքով դուրս թռավ նրա խոնարհ սպասավորը՝ Եղիան և անբնական ձայնով կմկմաց.

— Օ՜, բարի՛ մարդիկ, գիտե՞ք ինչ է կատարվում:
-Ի՞նչ,- զարմացած հարցրին հավաքվածները:
— Շնորհաշատ տերը՝ Հովհաննես Այվազովսկին, հանեց սուլթան աբդուլ ազիզի կողմից իրեն շնորհված բոլոր շքանշանները և կախեց Ռեքս շան վզից:

Սպասավորը դեռ չէր ավարտել այդ շշմեցուցիչ լուրը, երբ ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը, և երևաց մեծ նկարիչը՝ իր շան հետ միասին: Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի շունը:

Ռեքսի լայն վզնոցից կախված՝ օրորվում էին ադամանդներով զարդարված թուրքական «օսմանիե» շքանշանները: Այվազովսկին իրեն ուղեկցող բազմության հետ միասին ուղղվեց դեպի ծովափ և նստեց ծերունի Անդրեասի նավակը: Երբ լողացին դեպի ծովի հեռուները, նկարիչը Ռեքսի վրայից հանեց վզնոցը, կախեց մի քարից և զայրույթով նետեց ալեծուփ ծովը:

Լև Վագներ — «Պատմություններ նկարիչ Այվազովսկու մասին»

Նյութը՝ Էրգրականչի

(Visited 23 times, 1 visits today)