Ես միացրի հեռախnսը ու բարձրախnսի միջից լսվեց. Արսեն, ես հղի եմ, մենք ծնnղներ ենք դառնալnւ… Ամեն ինչ լավ կլիներ, եթե կինս…

Շաբաթ օրը ես ու կինս գնում էինք մեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկը։ Մթերք գնելու համար, բացի այդ կինս մի քանի նոր բաներ էր ուզում: Կարճ ասած, սովորական ընտանեկան կյանք:

Օրը խոստանում էր անցնել հանգիստ ու առանց միջադեպերի։ Նախաճաշեցինք, հավաքվեցինք, դուրս եկանք տնից, նստեցինք մեքենան ու գնացինք առևտրի։ Ճանապարհին երաժշտություն էինք լսում, ու ամեն ինչ լավ էր, մինչև հեռախոսս զանգեց:

Մեքենայում բարձրախոս կա, և ես անընդհատ օգտագործում եմ այն, այդպես ավելի հարմար է և չի շեղում ինձ ճանապարհից, և ես ոչինչ չունեմ թաքցնելու իմ կնոջից: Զանգին պատասխանում եմ առանց երկար-բարակ մտածելու, և բարձրախոսից լսվում է կանացի ուրախ ձայն։ — Արսեն, ես հղի եմ, պատկերացնու՞մ ես։ Ես մինչ այդ գրել էի, որ վախենալու և թաքցնելու ոչինչ չունեմ։ Բայց, չգիտեմ ինչու, լսածիցս կորցրեցի ինձ, լեզուս պապանձվեց, գունատվեցի ու շփոթված նայեցի կնոջս:

Կինս ոչ պակաս զարմացած ու շփոթված նայեց ուղիղ աչքերիս մեջ: Այդ վայրկյանին նրա մտքով ինչ ասես, որ չանցավ: Եվ կնոջ ձայնը շարունակվեց. — Երեկ ես ու ամուսինս բժշկի մոտ էինք, ով ասաց, որ մեր ջանքերն ապարդյուն չեն անցել, և շուտով ծնողներ ենք դառնալու։ Եվ ես կցանկանայի վաղը արձակուրդ վերցնել աշխատանքից: Հուսով եմ իմ բացակայությունը հարգելի կհամարվի: Ես ու ամուսինս կգնանք կլինիկա, կգրանցվենք և եթե շուտ վերջացնենք, ես կներկայանամ աշխատանքի:

Մի փոքր պարզաբանեմ. Ես աշխատում եմ մի բաժնի վարիչ, որտեղ իմ ենթակաների 90%-ը կանայք և աղջիկներ են։ Դա իմ ենթականերից մեկն էր զանգել։ Այդ ամենը լսելուց հետո ես ու կինս նայեցինք իրար: Ես դեռ շոկի մեջ էի, իսկ կինս ժպտում էր: Հենց այդտեղից էլ պետք էր սկսել, պետք էր պարզապես թույլտվություն խնդրել, հետո տեղեկացնել պատճառը: Կինս սկսեց ծիծաղել:

Աղջիկը, լսելով, որ կնոջս հետ եմ և գիտակցելով իրավիճակի անհեթեթությունը, սկսեց ներողություն խնդրել ու անջատեց հեռախոսը։ Մենք լուռ հասանք առևտրի կենտրոն, ավելի ճիշտ՝ ես լռում էի, իսկ կինս շարունակում էր ժպտալ: Երկուշաբթի օրը, երբ հասա աշխատանքի, ես անմիջապես անցկացրեցի հինգ րոպեանոց ժողով, որի ժամանակ էլ անդրադարձա այդ զանգին և խնդրեցի, որ նման թեմաները այլ կերպ հնչեցվեն: Ձեզ հետ նման բան պատահե՞լ է:

(Visited 30 times, 1 visits today)