Ի՞նչ է կատարվել Վեդիում թուրքերի եւ հայերի միջեւ. Փոխոստիկանապետի պարզաբանումը

Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով-ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այս մասին, այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի քաղաքացիենրի մասնակցությամբ միջադեպին:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ, մի խումբ մարդկանց միջեւ քաշքշուկ է, վիճաբանություն է, որին արձագանքել է ոստիկանությունը»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ականատեսները նշում են, թե բավական երկար ժամանակ ոստիկանները ներկա են եղել եւ ոչ մի գործողություն չեն արել, փոխոստիկանապետը կոչ արել չվկայակոչել անանուն աղբյուրների:

«Բոլոր հանգամանքները կպարզենք եւ կներկայացնենք: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ»,-ասաց նա: Հարցին, թե մտավախություն չկա՞, որ էլի նույն վիճաբանությունը կշարունակվի նույն մարդկանց միջեւ, Ֆիդանյանը պատասխանեց. «Մտավախություններ կան, իհարկե, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Այսինքն եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ:

Եթե չկան հիմքեր, պետք է ազատ արձակվեն անհապաղ»: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը հայհոյել են հայերին։ ՔԿ-ից հայտնել են, որ միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:

(Visited 36 times, 1 visits today)