Ամենանուրբ և օդային կեքսերը․․․ Անհրաժեշտ է 5 գդալ թթվասեր և մի քիչ էլ ալյուր

Թթվասերի հաշվին կեքսերը ստացվում են շատ նուրբ, ախորժելի և փափուկ։

Картинки по запросу «Самые нежные и воздушные кексы на сметане»Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 2 բաժակ
կարագ՝ 100գ
փխրեցուցիչ՝ 2թ․գ․
շաքարավազ՝ 1 բաժակ
ձու՝ 4 հատ
թթվասեր՝ 5ճ․գ․
վանիլին
Պատրաստման եղանակ․

Կեքսերը թխելու ենք փոքր ֆորմաների մեջ։

Կարագը փափկացնել սենյակային ջերմաստիճանի ներքո։

Ձուն միացնել վանիլինի և շաքարավազի հետ և հարել՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը։

Ձվային զանգվածը միացնել կարագի հետ, հարել։ Մի-մի գդալ ավելացնել թթվասերը՝ ընթացքում անդադար հարելով։

Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել հարած զանգվածի մեջ և խառնել։ Խմորը պիտի տնական թթվասերի խտության ստացվի։ Ֆորմաների 2/3 մասը լցնել խմորով։ Ջեռոցը տաքացնել։

(Visited 16 times, 1 visits today)