Ինչպես պատրաստել տորթերի համար հայելային շոկոլադե ջնարակ․ չեք էլ պատկերացնում, թե որքան հեշտ է պատրաստվում

Այսպիսի ջնարակը տոթրին առանձնահատուկ տեսք է հաղորդում, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ են հաշված բաղադրիչներ։

շաքարավազ՝ 170գ
մեղր՝ 160գ
կաթնային շոկոլադ՝ 170գ
ջուր՝ 100մլ
ժելատին՝ 1,5ճ․գ․
խտացրած կաթ՝ 200գ
Картинки по запросу «Зеркальная шоколадная глазур»

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին թրջել ժելատինը։ Փոքր ափսեի մեջ լցնել 40մլ ջուր և լցնել ժելատինը։ Թողնել 20 րոպե։

Առանձին տարայի մեջ լցնել մնացած ջուրը, շաքարավազը և մեղրը, լավ խառնել։

Դնել կրակին, և երբ խառնուրդը սկսի եռալ, թողնել կրակին 2 րոպեից ոչ ավել։

Հանել կրակից և ավելացնել ժելատինը, նաև խտացրած կաթը։

Շոկոլադը բաժանել փոքր կտորների, ավելացնել պատրաստի տաք խառնուրդին։ Լավ խառնել՝ մինչ շոկոլադը լիովին կհալվի։

Քամիչով անցկացնել ջնարակը։ Դրա շնորհիվ դուրս կգան բոլոր օդային պղպջակները։

Տորթը դնել ցանցի վրա, իսկ տակը կաթսա դնել։ Ջնարակը լցվելու է դրա մեջ։ Ջնարակը լցնել տորթի վրա շրջանաձև շարժումներով՝ մեջտեղից դեպի եզրեր։

(Visited 18 times, 1 visits today)