Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում. Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին

Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին:

Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան.

-Ուզում էիք ասել ստամբու՞լ…
-Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
-Այդ քաղաքի անունը ստամբուլ է:
-Եվ վաղու՞ց…

«Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը.
-Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:

Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան:

Դևեջյանի պապը օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպանության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին:

Ա.Հերիքյան

Նյութը՝ Էրգրականչի

(Visited 141 times, 1 visits today)