Մшնդшրինի կեղևը՝ 7 հիվшնդությունների դեմ․ шվելի լшվ և шրդյունшվետ միջոց չեք գտնի

Բրոնխիտ․ եթե ձեզ տանջում է բրոնխիտը, վերցրեք 3ճ․գ․ մանդարինի կեղև, 2 բաժակ եռման ջուր լցրեք և քամեք։ Մի քիչ մեղր ավելացրեք և խմեք թուրմը օրվա ընթացքում։

Չոր հազ․ մանդարինի կեղևից թուրմը հիանալի միջոց է հազի ժամանակ կուտակված հեղուկը դուրս բերելու համար։ Մի մանդարինի կեղևի վրա օղի լցրեք և թրմեք մութ տեղում 1 շաբաթ։ Ընդունեք ուտելուց առաջ՝ օրական 3 անգամ, 20 կաթիլ չափաբաժնով։

Հարբուխ․ մանդարինի կեղևը կօգնի քթի փակվածության ժամանակ։ 2-3 մանդարինի կեղևը լցրեք եռացող ջրի մեջ։ Թրմեք 2 րոպե, իսկ հետո էլ 10 րոպե շնչեք գոլորշին։

Դիաբետ․ մանդարինի կեղևից թուրմը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն պատրաստելու համար երեք մանդարինի կեղևը եռացրեք 10 րոպե՝ 1լ ջրի մեջ։ Քամել պետք չէ։ Պահեք այն սառնարանում և ընդունեք առավոտյան և երեկոյան՝ ուտելուց հետո։

Քաղցկեղի պրոֆիլակտիկա․ կեղևը զգալիորեն ավելացնում է հակաօքսիդանտների մակարդակը, դա թույլ է տալիս կանխարգելել բջիջների մուտացիան։

Մարսողության լավացում․ մանդարինի կեղևը լավացնում է իմունիտետը, նաև ախորժակն ու մարսողությունը։ Չորացրած կեղևը փշրեք և ավելացրեք աղցաններին, կաթնաշոռին և այլ մթերքին։

Սնկային հիվանդություններ․ պարզապես շփեք եղունգներն ու մատները թարմ մանդարինի կեղևով՝ օրական 2 անգամ։ Սունկը շատ արագ կանհետանա։

Ցիտրուսայինները ուժեղ ալերգեն են, և դրանց չարաշահումը կարող է վնասել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Բացի այդ, մանդարինի կեղևը հակացուցված է գաստրիտ, խոց ունեցողներին։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

(Visited 18 times, 1 visits today)