Հարգելի մեծեր, էգոիստ մի ՛ եղեք, հանդուրժեք ձեր զավաների նվիրվածությունը իրենց ստեղծած ընտանիքին… մի նկարի պատմություն

Ժոզեֆ Դեզիրե Կուրի « Ջրհեղեղ » կտավն է: Տղամարդը փրկում է ոչ թե երեխային, այլ հորը:

Իմաստն այն է, որ կառչելով անցյալից, կորցնում ենք ապագան: Մյուս կողմից ես տեսնում եմ որոշ էգոիստ ծնողների պատկերը, ովքեր մշտապես երեխաներին ստիպում են ընդունել, որ իրենք են կարևորը, իսկ իրենց զավակի ընտանիքը երկրորդական է:

Արդյունքում ոմանց մոտ « եռում է թասիբը » որի հետևանքով կորցնում են ընտանիքը, կորցնում են ապագան և իրենք իրենց դատապարտում են միայնակ ծերության:

Հարգելի մեծեր, էգոիստ մի ՛ եղեք, հանդուրժեք ձեր զավաների նվիրվածությունը իրենց ստեղծած ընտանիքին: Հարգելի երիտասարդներ, եթե էգոիստ ծնողներ ունեք, որ կարևորություն չեն տալիս ապագային, նախընտրեք ապագան:

Նկարում եթե հայրը էգոիստ չլիներ, չպետք է ձեռքը ձգեր և որդուն ստիպեր զբաղվել իրենով: Որդին պատասխանատու է առաջին հերթին նրա առաջ ում ինքն է ստեղծել:

Նյութը Արա Ալեքսանյան — ի էջից

(Visited 22 times, 1 visits today)