Ոգեշնչող ասույթներ, որոնք կստիպեն քեզ առաջ շարժվել

1. Դու կոտրվում ես ոչ թե կրածդ բեռի ծանրությունից, այլ այդ բեռը կրելու սխալ եղանակից։ Լոու Հոլթզ

2. Աշխարհում ոչինչ ամբողջովին սխալ չէ։ Անգամ փչացած ժամացույցն է օրը երկու անգամ ճիշտ ժամը ցույց տալիս։ Պաուլո Կոելիո

3. Ինչ-որ բան սկսելու միակ ձևը խոսակցություններին վերջ դնելը ու գործի անցնելն է։ Ուոլթ Դիսնեյ

4. Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ։ Ջորդան Բելֆորթ

5. Երբ ինչ-որ մեկն ինձ «ոչ» է ասում, դա դեռ չի նշանակում, որ ես չեմ կարող անել դա։ Դա ընդամենը նշանակում է, որ ես չեմ կարող անել դա նրա հետ։ Քերին Կինոնես Միլլեր

6. Բոլոր մեծ ձեռքբերումների համար էլ ժամանակ է պահանջվում։ Մայա Անջելո

7. Եթե ուզում ես նավ կառուցել, մարդկանց մի՛ հանձնարարիր փայտ հավաքել, նրանց տարբեր առաջադրանքներ մի՛ տուր, այլ սովորեցրու նրանց ձգտել անհատնում ծովին։ Անտուան դը Սենտ Էքզյուպերի

8. Անհնար է հեղինակություն ձեռք բերել՝ պատմելով, թե ինչ ես պատրաստվում անել ապագայում։ Հենրի Ֆորդ

9. Ամեն օր մարդիկ շտկում են մազերը, սակայն ինչո՞ւ ոչ սիրտը։ Չե Գևարա

10. Յուրաքանչյուրը կյանքում տառապում է անարդարությունից։ Դա էլ պետք է դառնա լավագույն մոտիվացիան, որպեսզի Դուք պայքարեք, որ այլք էլ Ձեզ պես չտառապեն։ Բելլա Թորն

11. Անկեղծ ասած՝ ես երբեք էլ Օսկարի ակնկալիք չեմ ունեցել։ Դա չէ իմ մոտիվացիան, երբ ես խաղում եմ այս դերերը։ Իրականում ինձ մոտիվացնում է հրաշալի մարդկանց հետ աշխատելու ու այնպիսի գործեր ստեղծելու հանարավորությունը, որոնցով հետագայում կարող եմ հպարտանալ։ Լեոնարդո դիԿապրիո

12. Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ։ Լես Բրաուն

(Visited 22 times, 1 visits today)