Հրատապ. Նոր վտանգավոր հիվանդության բռնկում է արձանագրվել

Նոր վտանգավոր հիվանդության բռնկում է արձանագրվել

Կանադայի Տորոնտո քաղաքում մենինգոկոկային ինֆեկցիայի բռնկում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարությունը։ Համաձայն հաղորդման, ներկայումս 20-30 տարեկան երեք անձ հոսպիտալացվել են այդ ախտորոշմամբ։ Նրանցից մեկը մահացել է։

Նրանք բոլորը ծնվել են Կանադայից դուրս այնպիսի երկրներում, որտեղ այդ հիվանդության իմունիզացիա չի կատարվում։

Մենինգոկոկային ինֆեկցիան մենինգոկոկի առաջացրած սուր ինֆեկցիոն բակտերիալ հիվանդություն է։

Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ սերտ շփման ժամանակ։

(Visited 31 times, 1 visits today)