Հայկոյի ծննդյանը նվիրված համերգին Էրիկը չդիմացավ և երգելիս արտասվեց

Starnews.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։

Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։

Էրիկը, ով Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն է, նույնպես մասնակցել է համերգին։ Նա իր ելույթի ավարտին չի կարողացել զսպել իրեն և արտասվել է։Հայկոյին նվիրված համերգը լի էր հուզիչ պահերով։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել է Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։

(Visited 27 times, 1 visits today)