Աշխարհում չար մարդիկ չկան, կան միայն մարդիկ, ովքեր ավելի դժբախտ են. Հզոր մտքեր «Վարպետը և Մարգարիտան» վեպից, որ կփոխեն ձեզ

Ո՞վ ասաց ձեզ, որ աշխարհում չկա իրական, ճշմարիտ, հավերժական սեր: Թող կտրվի այդ լեզուն:

Մենք ձեզ հետ տարբեր լեզուներով ենք խոսում, ինչպես միշտ, բայց այն, ինչի մասին մենք խոսում ենք, դրանից չի փոխվում:

Դժբախտ մարդը դաժան է և տգեղ: Լավ մարդիկ են նրան այդպիսին դարձրել։

Կանանց հետ դժվար է։

Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, բայց աչքերը՝ երբեք:

Այո, մարդը մահկանացու է, բայց ամենավատն այն է, որ նա կարող է հանկարծամահ լինել։

Դուք դատում եք ըստ հագուստի, երբեք մի վարվեք այդպես, դուք կարող եք սխալվել, այն էլ ինչպես սխալվել։

Նա, ով սիրում է, պետք է կիսի իր սիրածի ճակատագիրը:

Աշխարհում չար մարդիկ չկան, կան միայն մարդիկ, ովքեր ավելի դժբախտ են:

Աղյուսը առանց որևէ պատճառի երբեք չի ընկնի որևէ մեկի գլխին:

Մարդիկ նման են իրար: Նրանք սիրում են փողը, բայց դա միշտ էլ եղել է … Մարդկությունը սիրում է փողը ՝ անկախ նրանից, թե ինչից է այն պատրաստված ՝ կաշվից, թղթից, բրոնզից թե՞ ոսկուց:

Երբեք ոչինչ մի խնդրեք, հատկապես նրանցից, ովքեր ձեզանից ուժեղ են: Նրանք իրենք կառաջարկեն դա և կտան ամեն ինչ:

Բոլոր տեսությունները հիմնված են միմյանց վրա: Նրանց մեջ կա մեկը, համաձայն որի յուրաքանչյուրին կտրվի իր հավատքի համաձայն:

Ինչ էլ որ ասեն հոռետեսները, աշխարհը գեղեցիկ է, իսկ լուսնի տակ այն պարզապես բացառիկ ու եզակի։

(Visited 25 times, 1 visits today)