Այս անգամ՝ 10 ուշագրավ փաստ ագռավների մասին

Էդգար Ալան Պոն գիտեր` ինչ էր անում իր հայտնի ստեղծագործության մեջ օգտագործելով հենց ագռավի և ոչ թե թռչնի այլ տեսակ: Ագռավը վաղուց ի վեր ասոցացվում է չարագույժ նախանշանների հետ, սակայն գաղտնիք է մնում, թե ինչպիսին է այս թռչունն իրականում: Այս թռչնի մասին այնքան էլ շատ բան չի գրվել: Ուստի մենք որոշեցինք լրացնել այդ բացը և ձեր ուշադրությանը ներկայացնել 10 ուշագրավ փաստ ագռավների մասին:

1 Ագռավները ամենախելացի կենդանիներից են

Այս կենդանիները իրենց խելքով կարող են մրցել շիմպանզեների և դելֆինների հետ: Մի տրամաբանական թեստի ժամանակ ագռավը պետք է ստանար օդում կախված կերը` թելից քաշելով այն իր մագիլի օգնությամբ: Նա պետք է այս գործողությունը կրկներ այնքան, մինչև որ ստանար կերը: Շատ ագռավներ առաջին իսկ փորձից կարողացան վերցնել կերը: Դրա համար նրանցից պահանջվեց ընդամենը 30 վայրկյան: Վայրի բնության մեջ ագռավները ժայռեր են հրել մարդկանց վրա, որպեսզի հեռացնեն նրանց իրենց բներից: Ագռավները նաև կուղբի դիակի մոտ մեռած են ձևացել, որպեսզի մյուս ագռավները չուտեն այն:

2 Ագռավները կարող են նմանակել մարդկային խոսքը
Գերության մեջ որոշ ագռավներ կարող են ավելի լավ խոսել սովորել, քան որոշ թութակներ: Նրանք կրկնօրինակում են նաև ավտոմեքենաների ձայնը, կենդանիների և թռչունների կռինչը: Հայտնի է, որ ագռավները կրկնօրինակում են աղվեսների և գայլերի ձայները, նրանց դեպի այլ կենդանիների դիակներ կանչելու համար: Նրանք երբեմն չեն կարողանում պատառոտել կենդանու դիակը` նրա միսն ուտելու համար: Ուստի, երբ աղվեսը կամ գայլը վրա են հասնում դիակի վրա և պատառ-պատառ անում այն, նրանց հեռանալուց հետո ագռավն իջնում է կենդանու լեշի վրա և սկսում ուտել կենդանու դիակի մնացորդները:

3 Եվրոպացիները հաճախ ագռավներին ասոցացնում էին չար հոգիների հետ
Շատ եվրոպական մշակույթներում այս մեծ սև թռչնին չարիք էին համարում: Այսպես, Ֆրանսիայում մարդիկ հավատում էին, որ ագռավները չար քահանաների հոգիներն էին: Գերմանիայում տարածված էր այն համոզմունքը, որ ագռավները անիծյալ հոգիների և երբեմն էլ ինքնին սատանայի մարմնավորումն էին:

Շվեդիայում համարվում էր, որ գիշերները կռռացող ագռավներն այն սպանված մարդկանց հոգիներն էին, որոնք քրիստոնեական հուղարկավորություն չէին ունեցել: Դանիայում էլ մարդիկ հավատում էին, թե գիշերվա ագռավները դիվահալածության ենթարկված հոգիներ էին: Այնտեղ մարդիկ կարծում էին, որ ավելի լավ է չնայել այն ագռավների վրա, որոնց թևերի վրա անցք կար, քանզի անցքի միջով նայելու դեպքում հնարավոր է, որ իրենք էլ վերածվեին ագռավների:

4 Ագռավները հիշատակվել են բազում առասպելների մեջ
Տիբեթում, Հունաստանում և մի քանի այլ երկրներում ագռավներին համարել են աստվածների սուրհանդակներ: Պատերազմի կելտական աստվածուհիները ճակատամարտերի ընթացքում հաճախ ագռավի տեսք էին ընդունում: Վիկինգների աստվածը` Օդինը, երկու ագռավ ուներ` Հուգինը (միտքը) և Մունինը (հիշողությունը), որոնք ամեն օր թռչում էին աշխարհով մեկ և ամեն գիշեր վերադառնում էին Օդինի մոտ և զեկուցում նրան իրենց տեսածների մասին: Չինացիներն ասում էին, որ ագռավները վատ եղանակ էին առաջացնում անտառներում` մարդկանց զգուշացնելու համար, որ աստվածները պատրաստվում են անցնել այդ կողմերով: Որոշ բնիկ ամերիկացիներ ագռավին պաշտամունքի առարկա էին համարում:

5 Ագռավները շատ աշխույժ են և խաղասեր

Ագռավները հանդիպում էին Ալասկայում և Կանադայում: Այնտեղ նրանք օգտագործում էին տների ձյունապատ տանիքները իբրև սահադաշտ: Մեն նահանգում տեսել են, թե ինչպես են նրանք ցած սահում ձնածածկ բլուրներից: Նրանք հաճախ խաղի են բռնվում այլ կենդանիների` գայլերի, ջրասամույրների և շների հետ: Ագռավներն անգամ խաղալիքներ են պատրաստում` օգտագործելով փայտիկներ, կոներ և ժայռաբեկորներ` իրար հետ կամ մենակ դրանցով խաղալու համար: Երբեմն էլ ագռավները ծաղրի են ենթարկում այլ կենդանիների, քանզի դա զվարճալի է նրանց համար:

6 Ագռավները տարօրինակ բաներ են անում մրջյունների հետ
Ագռավները պառկում են մրջնաբույների մեջ և թավալգլոր լինում, մինչ մրջյունները խմբվում են նրանց վրա: Երբեմն էլ նրանք ծամում են մրջյուններին:

7 Ագռավներն օգտագործում են տարբեր ժեստեր
Գիտնականները պարզել են, որ ագռավները շատ լավ մշակված ոչ ձայնային ազդանշաններ են արձակում: Այլ կերպ ասած` հաղորդակցվելու համար նրանք դիմում են ժեստերի օգնությանը: Ավստրիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ագռավները կտուցով նշան են անում` այլ թռչնի ինչ-որ առարկա ցույց տալու համար: Մարդիկ նույն գործողությունն անում են մատներով:

8 Ագռավները հարմարվող են

Ագռավները կարող են բնակվել տարբեր վայրերում` ձյան մեջ, անապատում, լեռներում կամ անտառներում: Նրանք աղբակերներ են, որոնց սննդակարգում ընդգրկված է միս, ձուկ, մրգեր և աղբ: Նրանք, հաճախ իրար խաբելով, կեր են թռցնում իրարից: Նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 40 տարի:

9 Ագռավնմերն ապրումակցում են միմյանց
Չնայած իրենց չար խառնվածքին`ագռավները կարող են ապրումակցել միմյանց: Երբ ագռավների ընկերը տանուլ է տալիս կռվում, նրանք իրենց այնպես են պահում, ասես մխիթարեն իրենց ընկերոջը: Նրանք նաև հիշում են այն թռչուններին, որոնց իրենք հավանում են և բարյացկամորեն են վերաբերվում նրանց:

10 Ագռավները թափառում են պատանեկան երամներով
Ագռավները զուգավորվում են և միևնույն զուգընկերոջ/զուգընկերուհու հետ անցկացնում մնացած ողջ կյանքը: Երբ նրանց ձագերը հասնում են հասուն տարիքի, նրանք լքում են իրենց հայրենի բույնը և մտնում դեռահաս ագռավների երամների մեջ: Երիտասարդ թռչունների այս երամները բնակվում և սնվում են միասին, մինչև գտնում են իրենց զույգին և առանձնանում նրա հետ:

(Visited 34 times, 1 visits today)