Հովհաննես Այվազովսկու հարսանիքի օրը նրա կնոջ առաջ ծունկի է իջել Ղրիմի Ռոբին Հուդը… քչերին հայտնի պատմություն

Կա մի լեգենդ այն մասին, որ Հովհաննես Այվազովսկու հարսանիքի օրը նրա կնոջ առաջ ծունկի է իջել Ղրիմի Ռոբին Հուդը` հայտնի ավազակ Ալիմ Այդամակը:

Ըստ այդ պատմությունների, Այդամակը հաճախ էր այցելում նկարչին, դիտում էր նրա կտավները, երկար զրուցում էին: Մի անգամ էլ, երբ նա կրկին Այվազովսկու տանն էր, տեղեկացավ, որ ծովանկարիչը պատրաստվում է ամուսնանալ:

Եվ ահա պսակադրության օրը դեպի եկեղեցի գնացող կառքերի շարանը կանգնեցնում են մի խումբ հեծյալ կողոպտիչներ:

Հյուրերը խուճապի են մատնվում, նրանց թվում է, թե եկել են իրենց թալանելու: Բայց այդ պահին առաջ է գալիս ավազակախմբի պարագլուխը, ցատկում է ձիուց, ծնկի է իջնում Աննա Սարկիսովնայի առաջ և նրան է հանձնում հարսանեկան նվերը` մի թանկարժեք արևելյան թիկնոց:

Հովիկ Չարխչյան
Այվազովսկի

(Visited 325 times, 1 visits today)