Եթե կոտրվել է հայելին….

Elq.am-ը գրում է․

Հայելին, դարեր ի վեր, տարբեր երկրների մոտ ունեցել է միստիկ , խորհրդավոր նշանակություն։ Շատ սնահավատություններ պահպանվել են մինչ այսօր։ Ահա դրանցից մի քանիսը…

Հայելին կոտրել – Համարվում է , որ հայելին կոտրողին 7 տարի շարունակ անհաջողություններ են հետապնդելու։ Խուսափելու համար անհրաժեշտ է կտորները գցել գետը կամ առուն։ Սակայն, կա մի հանգամանք՝ չի կարելի ձեռքով դիպչել։ Վերցրեք կտորները շորի կամ տոպրակի միջոցով։

Շատ հին ժամանակներից կա մի սովորույթ, որ հղիներին և ամսեկան ունեցող աղջիկներին չի կարելի նայել հայելու մեջ — լավ նշան չէ։ Այժմ թերևս, շատ քչերը կհետևեն սրան։

Չի կարելի նայել կոտրված, ճաքած հայելու մեջ։ Համաձայն սնահավատության՝ հնարավոր է սկսվի էներգիայի արտահոսք և կյանքը հիմնովին կփոխվի դեպի վատը։

Ասվում է նաև, որ չի կարելի անձնական հայելին տալ ուրիշին։ Դա հանգեցնում է անհաշտության։

Երկար մի նայեք Ձեր աչքերին։ Այն, ինչը կտեսնեք ՝ Ձեզ դուր չի գա։ Բացի դա, այն շուտ ծերացման է հանգեցնում։

Հայելին պետք է լինի ամբողջական։ Չի կարելի կիսատ հայելիներ ունենալ ՝ դա հանգեցնում է էներգետիկայի բաժանման և իր մեջ հիվանդությունները արագ ձեռք բերելու միտում է պարունակում։

(Visited 18 times, 1 visits today)