Էրդողանը կատարեց Պուտինի հանձնարարությունը

Իւհվն

Լվովում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, ՄԱԿ-ի հլխավոր քարտուղար Գուտերեշի հետ հանդիպումից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի արտահանման գործարքի արդյունքում ստեղծված դրական մթնոլորտը կայուն խաղաղություն կառուցելու համար օգտագործելու հարցը։

Իւհվն

«Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ամբողջ հարցն այն է, որ դեպի բանակցությունների սեղան տանող ամենակարճ եւ ամենաարդար ճանապարհը գտնվի: Կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել այն չափորոշիչների հիման վրա, որոնք ձեւավորվել են մարտին Ստամբուլում։ Մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ հանդես գալ որպես միջնորդ՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերելու համար», ասել է նա։

Էրդողանն այսպիսով կատարում է Պուտինի հանձնարարությունը՝ Ուկրաինային համոզել խաղաղության բանակցություններ սկսել ռուսական պայմաններով։ Մարտին Ստամբուլում բանակցությունների չափորոշիչների հիշատակումը դրա վկայությունն է՝ այդ չափորոշիչները ենթադրում են Ուկրաինայի կապիտուլյացիա՝ ռուսական տարածքային նվաճումների ամրագրմամբ։

Ավելի վաղ, Էրդողանի աշխատակազմը հայտարարել էր, թե չի բացառվում Պուտին-Զելենսկի հանդիպում։

Դա Սոչիում Պուտին-Էրդողան պակտով Էրդողանի պարտավորությունն է՝ Պուտինից Հայաստանը, Սիրիան եւ տնտեսական խոշոր պրեֆերենցիաներ ստանալու դիմաց։ Զուգահեռ Պուտինը գործի է դրել Արեւմուտքում իր ագենտուրան եւ գնված զլմ-ները, ինչպես նաեւ էներգետիկ շանտաժն ու ձախական շարժումները, որոնք ֆինանսավորվում են Մոսկվայից, Արեւմուտքին նույնպես զիջումների հակելու համար։ Հրադադարը ներկայում կյանքի ու մահվան հարց է ՌԴ նախագահի համար։

Զելենսկին հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն մեկ պայմանով՝ ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։

(Visited 26 times, 1 visits today)