Բերմnւդյան եռանկյnւնnւ գաղտնիքը

Բերմուդյան եռանկյունու մասին առաջին հիշատակումը արվել է դեռ Քրիստոֆոր Կոլումբոսի կողմից, ով գրառում էր կատարել, որ Ատլանտյան օվկիանոսի այդ հատվածում ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Նրա նավի վրա այդտեղ փչացել էին կողմնացույցները, իսկ ջրի մակերևույթի վրա տարօրինակ լուսարձակում էր նկատվել:

Մեր օրերում նավաստիները շատ ավելի տարօրինակ բաների են առնչվում Բերմուդյան եռանկյունու գոտում: Ամբողջ նավեր ու բազմամարդ անձնակազմեր են անհայտանում: Համաձայն հետազոտությունների, քառորդ դարի ընթացքում, Բերմուդյան եռանկյունում կորել է ավելի քան հարյուր նավ և ինքնաթիռ և դրանց հետ՝ ավելի քանի 1500 մարդ: Ընդ որում, ոչ մի դիակ չի հայտնաբերվել:

Աբհայտացած ամենամեծ նավը բեռնակիր «Անիտան» էր, որն անհայտացել է 1973 թվականին, իսկ ամենաշտ մարդու անհայտացման դրվագը եղել է 1918 թվակնին, երբ կորել է «Ցիկլոպ» նավը: Ամենահետաքրքրականը սակայն «Ֆրեյա» նավի պատմությունն է: Այն հայտնաբերվել է 1902 թվականին՝ բացարձակ դատարկ վիճակում: Մինչ օրս հայտնի չէ նաև «Տորնադո» ինքնաթիռների էսկադրիլիայի ճակատագիրը:

Որոշ դեպքերում կորում էին ոչ թե նավերն ու անձնակազմերը այլ ժամանակը: Բոինգ 727 ինքնաթիռը, մոտենալով օդանավակայանին, 10 րոպեով անհայտացավ ռադարների էկրաններից: Երբ այն իջավ, օդաչուները պնդում էին, որ կապի դադարներ չեն եղել, իսկ ուղևորները պարզել էին, որ բոլոր ժամացույցները հետ էին ընկել 10 րոպեով:

Բերմուդյան եռանկյունում մասին բազմաթիվ վեճեր են եղել ու հազարավոր հիպոթեզեր են առաջ քաշվել: Վարկածներից մեկի համաձայն, մարդկանց և նավերին գողանում են այլմոլորակայինները, բայց ամենից տարածված վարկածի համաձայն, այդ շրջանում ծովի հատակին կա գազի մեթանի մեծ կուտակում:

Երբ գազը բարձրանում է ջրի երես, ջրի խտությունը կտրուկ փոխվում է և նավերը քարի պես ընկղմվում են ջրի մեջ: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա Բերմուդյան եռանկյունու առեղծվածը շատ շուտով կբացահայտվի:

(Visited 33 times, 1 visits today)